Մուրացան- Հարուստները զվարճանում են

  Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան, լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացումները հաղորդել: 

                                                                                Մուրացան                        
                                                                                               



Դպրոցում անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն : Ընթերցանության նյութը Մուրացանի <<Հարուստները զվարճանում են>>  պատմվածքի վերջին հատվածն էր
<<Տխուր վերջաբան>> վերնագրով: Խմբակի անդամները կարդացին հատվածներով, պատմեցին և մեկնաբանեցին: Ներկայացվեց նաև Մուրացանի ստեզծագործության  ընդհանուր բնութագիրը: Նշանավոր գրողի ճանապարհը եղել է փշալից ու տատասկոտ: Հիշելով իր կյանքի մռայլ օրերը՝ Մուրացանը դառնությամբ գրել է. <<Եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենայական  աշխատանքի փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ>>: Մուրացանը խոր ցավով պատկերել է ժողովրդի ծանր վիճակը, սոցիալական ողբերգությունը, գյուղի բարոյական աղետները՝ հանդես գալով որպես  զգաստ  ռեալիստ:

Комментарии