Դանիել Վարուժան-Հարճը

  11-1 դասարանի աշակերտների հետ անցկացվեց ընթերցանության ժամ: Բարձրաձայն ընթերցանության թեման Դ. Վարուժանի <<Հարճը>> պոեմն էր: Աշակերտները կարդում էին պոեմի առանձին հատվածները և մեկնաբանում:
  Պոեմը գրելիս հեղինակը նյութը քաղել է Մ.Խորենացու <<Հայոց պատմությունից>>: Պատմական փաստերի հիման վրա Վարուժանը ստեղծում է մի հոյակապ վիպերգ: Լրացնելով նյութը՝նա բացում է դեպքի թաքուն իմաստը և ստեղծում սիրո դրամա: Նազենիկի պարը նման է մսեղեն աղոթքի: Նազենիկին գրավում է Տրդատը, որը
կռիվ է մղում վարձակի համար և խիզախորեն նվաճում իր սերը: Նազենիկը մեռնում է իրեն հետապնդող Բակուրի նետի հարվածից: Տրդատը առաջին անգամ իր կյանքում վշտից լաց է լինում: Հավերժական է Տրդատի վիշտը. սիրած կնոջ մահը շանթահարել է նրա սիրտը : Բայց չի մեռնում սերը: Պոեմը ավարտվում է գեղեցիկ խորհրդանշով: Նազենիկի սիրտը վերապրում է բնության մեջ. չորոցած բարդին, որի տակ թաղվում է նա, վերընձյուղում է, չքնաղ վարձակի հոգին  խառնվում է հավերժ նորոգվող բնությանը:



Комментарии