Ուսուցչի տոն



              Այսօր ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է

Ո՞վ է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը, դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը
Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:

                



 Սիրելի Ուսուցիչ, դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին: Դուք եք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքով նվիրվում եք մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը: Անձնվիրաբար կրթում եք մեր ազգին և պետությանն արժանի, ազգային ու համամարդկային արժեքներին քաջածանոթ ու դրանցով առաջնորդվող զավակներ: Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում:
Սիրելի՛ ուսուցիչ, սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով:


 Սիրելի ուսուցիներ, Ձեր այս գեղեցիկ տոնը թող շնորհավոր լինի բյուրավոր ծաղիկներով, անթիվ-անհամար ժպիտներով և աշնանային կախարդող հմայքով: Ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական վերելքներ ու հաջողություններ:

Комментарии