Դասը վարում է քահանան

Հոկտեմբերի 21-ին 10-2 դասարանում Հայոց եկեղեցու պատմության դաս էր,որը վարում էր Նուբարաշենի Սրբոց  Նահատակաց  եկեղեցու  քահանա  Տեր  Շմավոն Ղևոնդյանը: Դասը սկսվեց քահանայի օրհնանքով և Տերունական աղոթքով: Տեր Շմավոն Ղևոնդյանը  ներկայացրեց  քրիստոնեական ուսմունքը,  քրիստոնեության տարածումը Հայաստանում, եկեղեցու  դերն ու նշանակությունը:   Քրիստոսն իր առաքյալների միջոցով հաստատեց մի կառույց, որը մարդկանց պիտի սովորեցնի ,դաստիարակի համաձայն քրիստոնեական ուսմունքի բարոյական չափանիշների, և հանդիսանա այն <<տապանը>>, որն ուղեկցելու է անհատին դեպի անմահության հանգրվան՝ երկնային արքայություն: Խոսվեց նաև եկեղեցու խորհուրդների մասին և պատմեց , թե ինչպես է պսակի արարողություն կատարել Արևմտյան Հայաստանի եկեղեցիներից մեկում: Պատմեց նաև ուխտագնացության մասին և թե ինչպես է նրան հաջողվել  ու բախտ վիճակվել բարձրանալ Մասիսի  գագաթը: Հանդիպումը հետաքրքիր էր և ուսանելի, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:




Комментарии